ru24.pro
Новости по-русски
Январь
2025

Հայաստանում 2024-ին ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումներն ու բռնությունները

0

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2024թ․ տարեկան զեկույցում նշվում է, որ նախորդ տարի լրագրողների նկատմամբ արձանագրվել է ֆիզիկական բռնության 15 դեպք (24 տուժող), 71 տարատեսակ այլ ճնշում, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի 122 խախտում։

«2024-ին ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնություններ գրանցվել են հիմնականում երկրորդ եռամսյակում, երբ Տավուշի մարզում իրականացվող սահմանազատմանն ի պատասխան ընդդիմադիր ուժերը բողոքի զանգվածային ակցիաներ էին կազմակերպում, եւ հենց այդ իրադարձությունները լուսաբանելիս՝ լրատվամիջոցների աշխատակիցները ենթարկվել են բռնությունների, մասնագիտական գործունեության այլ խոչընդոտումների ու ճնշումների։ Միայն այդ ընթացքում լրագրողների իրավունքների այդպիսի խախտումների ընդհանուր թիվը հասել է 20-ի։ Դրանցից 13-ը տեղի է ունեցել իրավապահների, 7-ը՝ բողոքի ակցիաները կազմակերպող ընդդիմադիրների կամ նրանց աջակիցների գործողությունների ժամանակ»,- ասվում է զեկույցում:

2024 թվականին 7-ով ավելացել է նաեւ ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների դատական հայցերի թիվը՝ հասնելով 43-ի։