ru24.pro
Новости по-русски
Январь
2025
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
29
30
31

Մեդիամաքսը հայերեն կհրատարակի «Մեր հայրերի մոխիրը» գիրքը

0

Մեդիամաքս մեդիա ընկերությունը ձեռք է բերել բրիտանացի լրագրող Գաբրիել Գեւինի «Մեր հայրերի մոխիրը. Լեռնային Ղարաբաղի անկումը՝ ներսից» (“Ashes of Our Fathers: Inside the Fall of Nagorno-Karabakh”) գիրքը հայերեն թարգմանելու եւ Հայաստանում հրատարակելու բացառիկ իրավունքը:

Գիրքն այս տարվա հունվարին լույս է ընծայել բրիտանական Hurst Publishers հրատարակչությունը:

Գաբրիել Գեւինի հետ Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը հասանելի է այս հղումով:

Մեկնաբանելով գիրքը հայերեն թարգմանելու մասին լուրը, հեղինակը Մեդիամաքսին ասել է.

«Երեք տարվա ընթացքում, երբ հավաքում էի գրքի նյութը, ճանապարհորդել եմ ամբողջ Հայաստանով: Խնձորի օղի եմ խմել Սոտքում, երբ գնդակոծված տները դեռ ծխում էին, հայկական սուրճ եմ խմել Կոռնիձորում՝ Արցախից իրենց ընտանիքի անդամներին սպասող մարդկանց հետ:

Սովորական հայերից եւ ադրբեջանցիներից լսած պատմությունները դրդեցին ինձ գրել այս գիրքը եւ ուրախ եմ պատկերացնել, որ նրանցից ոմանք այն կարդալու հնարավորություն կունենան: Այն, ինչ նրանք վերապրել են, պետք է միշտ հիշվի, իսկ հասկանալ այն, ինչ կատարվեց Լեռնային Ղարաբաղում, այսօր առավել կարեւոր է, քան երբեւէ»:

Hurst Publishers հրատարակչության ավագ խմբագիր Լարա Վայսվելեր-Վուն, իր հերթին, ասել է.

««Մեր հայրերի մոխիրը» տեղի եւ նրա մարդկանց սուր, հզոր եւ հուզիչ դիմանկար է: Լեռնային Ղարաբաղի մասին գուցե մոռացել են համաշխարհային առաջնորդները, բայց ոչ Գաբրիելի հրաշալի գրքի ընթերցողները եւ շատ ճիշտ է, որ նրանց թվում կլինեն նաեւ այն հայերեն կարդացողները»:

Մեդիամաքսը «Մեր հայրերի մոխիրը. Լեռնային Ղարաբաղի անկումը՝ ներսից» գրքի հայերեն թարգմանությունը լույս կընծայի 2025 թվականի ընթացքում: