ՀԲԸՄ-ն «կադապտացվի փոփոխություններին եւ կշարունակի զարգանալ»
«ՀԲԸՄ-ն պատրաստ է դիմակայել այն համաշխարհային մարտահրավերներին, որոնք վերաձեւավորելու են աշխարհը, հայ ազգը եւ մեր կազմակերպությունը։ Թեեւ ապագան անորոշ է, ես վստահ եմ, որ ՀԲԸՄ-ն կադապտացվի փոփոխություններին եւ կշարունակի զարգանալ՝ մեր նվիրատուների առատաձեռնության, մեր կամավորների խանդավառության եւ տեղի ղեկավարների եւ գործընկերների համագործակցության շնորհիվ», - ասված է Սեմ Սիմոնյանի ուղերձում: