ru24.pro
Новости по-русски
Декабрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Սամանթա Փաուեր. «Հայաստանը եզակի լուսավոր կետ է»

0

2024 թվականի դեկտեմբերի 17-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ելույթ էր ունեցել Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը։

Մեդիամաքսը ներկայացնում է հատվածներ այդ ելույթից։

«Եզակի լուսավոր կետ»

Հայաստանի հետագիծը եզակի լուսավոր կետ է, որը, իմ կարծիքով, թերագնահատված է մնում։

Հայաստանում մարդիկ փորձում են կառուցել ավելի թափանցիկ եւ արձագանքող կառավարություն, զարգացնել տնտեսությունը, ստեղծել արդյունավետ առեւտրային հարաբերություններ եւ կապեր հաստատել հարեւանների եւ աշխարհի հետ։

Նրանք դիվերսիֆիկացնում են գործընկերությունները: Այս հարցում Հայաստանի հաջողությունը կարեւոր է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր հավատում են ժողովրդավարության եւ առեւտրի ուժին որպես ավելի լավ ապագա կերտող գործոնների եւ ցանկանում են տեսնել ժողովրդավարական եւ տնտեսական ցուցանիշների զուգահեռ զարգացումը։

Հայ ժողովուրդն այս գործն իրականացնում է աշխարհաքաղաքական լարված հարեւանության պայմաններում, եւ այդ մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելու համար Հայաստանը ընկերների եւ դաշնակիցների աջակցության կարիքն ունի։

Ֆինանսավորման ավելացում

Ս.թ. ապրիլին Բրյուսելում տեղի էր ունեցել պետքարտուղար Բլինքենի, Եվրոպական հանձնաժողովի ղեկավար ֆոն դեր Լայենի եւ Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպումը։ Այսպիսի նախաձեռնությունները ցուցադրում են Հայաստանին աջակցելու Բայդենի վարչակազմի հանձնառության խորությունը:


USAID-ը կարեւոր դեր է խաղում որպես խթանիչ, բայց նաեւ ձգտում է լինել ճկուն եւ արձագանքել առաջացող կարիքներին: 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո մենք 75%-ով ավելացրել ենք Հայաստանի ֆինանսավորումը։

Աճի հնարավորություններ

Երբ 2018 թվականին Հայաստանը սկսեց լուրջ բարեփոխումները, նոր կառավարությունը բավականին բարդ իրավիճակ էր ժառանգել՝ արմատացած կոռուպցիա, ճնշված եւ կողմնակալ լրատվամիջոցներ, բյուրոկրատիայի եւ անարդյունավետ համակարգերի մեջ խրված կառավարություն եւ տնտեսություն:

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում USAID-ին աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ ամրապնդելու Ընտրական օրենսգիրքը եւ նոր խթան հաղորդելու հակակոռուպցիոն ջանքերին: Առաջընթաց տեսնում ենք, բայց նաեւ գիտենք, որ պետք է ավելին անել:



2018 թվականին Հայաստանը «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» վարկանիշում զբաղեցրել էր 105-րդ տեղը աշխարհում թափանցիկ կառավարման ցուցանիշով։ Այսօր, իշխանության ներսում եւ դրսում բարեփոխիչների քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հայաստանը զբաղեցնում է 62-րդ տեղը։ Սա թռիչք է 43 հորիզոնականով, եւ դժվար է գտնել այլ երկիր, որն այդպիսի առաջընթաց է ունեցել։

2018 թվականից հետո Հայաստանը Freedom House-ի քաղաքացիական ազատությունների եւ քաղաքական իրավունքների վարկանիշում բարձրացել է ավելի քան 30 հորիզոնականով՝ 132-րդ տեղից մինչեւ 97-րդ։ Դա էական առաջընթաց է՝ համեմատաբար կարճ ժամանակահատվածում։

Պատմական հնարավորությունների պատուհան

Մենք կշարունակենք աջակցել Ադրբեջանի հետ կայուն եւ հաստատուն խաղաղության հասնելու ջանքերին, ինչը առանցքային կլինի Հարավային Կովկասի եւ հարակից տարածաշրջանի երկարաժամկետ կայունության եւ բարգավաճման համար:

Հայաստանն այժմ պատմական հնարավորություն ունի իր ժողովրդին բարգավաճում բերելու եւ ցույց տալու, որ բաց, թափանցիկ եւ քաղաքացիակենտրոն կառավարումը կարող է ավելի լավ ապագա ապահովել:

Եթե մենք շարունակենք ներդրումներ կատարել Հայաստանի հաջողության մեջ, այդ երկիրը կոգեշնչի ամբողջ աշխարհի քաղաքացիներին, ովքեր ձգտում են նմանատիպ առաջընթացի հասնել: