ru24.pro
Новости по-русски
Декабрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ալիեւ. ԱՄՆ-ից ազդանշան ստանալուն պես Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից

0

Ալիեւն այդ մասին հայտարարել է «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում, որի ամբողջական տեքստը ներկայացրել է Azertac գործակալությունը։

Մեկնաբանելով Վրաստանում տիրող իրավիճակը՝ Ալիեւն ասել է, որ «Կովկասի համար պայքար է ընթանում»։

«Հասկանալի է, թե ուր է գնում Հայաստանը։ Նա դե-ֆակտո դուրս է եկել ՀԱՊԿ-ից։ Մեր ճշտված տվյալներով՝ դե յուրե չհեռանալու միակ պատճառն այն է, որ դեռ Պետդեպարտամենտի ազդանշանը չեն ստացել։ Հենց ստանան, դուրս կգան։ Ադրբեջանը անկախ խաղացող է եւ բավականին որակավորված, կարող է ինքն իրեն տեր կանգնել։ Հետեւաբար, Վրաստանը կարեւոր գործոն է Կովկասի համար մղվող ճակատամարտում»,- ասել է Ալիեւը։

Խոսելով Վրաստանի մասին՝ Ադրբեջանի նախագահն ասել է, որ «Վրաստանում գործում են հազարավոր ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք ֆինանսավորում են ստանում Արեւմուտքից»։

«Մեր երկրում էլ մի շրջան կար, երբ գրանտակերներն ու գրանտ տվողները իրենց հանգիստ էին զգում, սակայն մենք դրան վերջ դրեցինք: Ցանկացած կառույցի կողմից տրվող դրամաշնորհ՝ լինի այն ադրբեջանական, թե արտասահմանյան, պետք է գրանցում ստանա, եւ պատկան մարմինները որոշեն՝ թույլ տալ, թե ոչ։

Մենք այս ամենը կազմակերպել ենք այստեղ: Օրինակ, ադրբեջանական լրատվամիջոցները չեն կարող ֆինանսավորվել օտարերկրյա աղբյուրից, թեկուզ մեկ տոկոսով: Մենք չենք ֆինանսավորում ԶԼՄ-ներ ԱՄՆ-ում, այնպես չէ՞: Ինչո՞ւ նրանք պետք է ֆինանսավորեն մեր լրատվամիջոցները։ Առանց այն էլ, իրենց ռեսուրսներով, ինչպիսիք են «Ամերիկայի ձայնը», «Ազատություն» ռադիոկայանը, օր ու գիշեր կեղտ են լցնում մեր ժողովրդի, մեր երկրի վրա՝ ստվեր գցելով Հայաստանի հետ պատերազմում մեր հաղթանակի վրա։ Հետեւաբար, ինձ թվում է, որ Վրաստանում որոշ ժամանակ կորցրել են, եւ երբ դա արվեց, ինչպես ասում են, գնացքն արդեն մի փոքր հեռացել էր։ Բայց լավ է, որ այժմ իրավիճակն արդեն գնում է դեպի կայունություն։ Ու նորից, տեսնում ենք, որ Մակրոնի ականջներն են երեւում։ Մարդը չի կարող հանգիստ նստել իր երկրում։ Անպայման ուզում է Վրաստան սողոսկել»,- ասել է Ալիեւը։