ru24.pro
Новости по-русски
Декабрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Դուբայում Huawei-ը ներկայացրել է ծալվող նոր սմարթֆոնը եւ ուղենշային այլ սարքեր

0

Դեկտեմբերի 12-ին Դուբայում անցկացված ցուցադրության ընթացքում Huawei Consumer Business Group-ը (CBG) ներկայացրել է մի շարք նոր արտադրանքներ՝ HUAWEI Mate X6 ծալվող սմարթֆոնը, HUAWEI nova 13 սերիայի սմարթֆոնները, HUAWEI FreeBuds Pro 4 ականջակալները, նոր՝ ոսկյա վարդագույն երանգով HUAWEI FreeClip-ը, ինչպես նաեւ HUAWEI MatePad 11.5 պլանշետը:

Այս նորարարական տեխնոլոգիաներն ու նոր արտադրանքներն արտահայտում են Huawei ընկերության շարունակական զարգացումը եւ հաճախորդներին բարձրորակ սարքավորումներ մատակարարելու ցանկությունը:

HUAWEI Mate X6 սմարթֆոն. նոր խոսք ծալվող սմարթֆոնների ոլորտում

[[gallery1]]
HUAWEI Mate X6 ծալվող սմարթֆոնը՝ Mate սերիայի նոր սերնդից, համալրված է ուլտրառեալիստիկ նկարահանում ապահովող տեսախցիկով, բարակ, բայց ամուր կորպուսով եւ բազմաֆունկցիոնալ նորարարական հնարավորություններով:

Սմարթֆոնի տեսախցիկի մոդուլային շրջանակը ոգեշնչված է մոլորակների ուղեծրային պատկերից եւ խորհրդանշում է ապագայի անվերջ հնարավորությունները: Մուգ մոխրագույն գունային լուծումով հատուկ տեքստուրան, որ հիշեցնում է տիեզերական միգամածությունները, հաճելի է հպման համար: Այն ստեղծվել է նորարարական ապակեպլաստե նյութերից՝ միկրո եւ նանո մասշտաբով 3D տպագրության միջոցով: HUAWEI Mate X6 սմարթֆոնը հասանելի է նաեւ կարմիր եւ սեւ գույներով։

[[gallery2]]
Սմարթֆոնի տեսախցիկի մոդուլը կազմված է նոր օբյեկտիվից, որ 1,5 միլիոն սպեկտրալ ալիքների շնորհիվ ապահովում է ուլտրառեալիստիկ նկարահանման հնարավորություն, 50 ՄՊ օբյեկտիվից, որ հագեցած է ինքնակարգավորման 10 աստիճան ունեցող ֆիզիկական դիաֆրագմայով, 40 ՄՊ գերլայնանկյուն օբյեկտիվից եւ մակրոնկարահանման հնարավորություն ապահովող 48 ՄՊ տելեօբյեկտիվից: Այս առանձնահատկությունները նոր մակարդակի են հասցնում ծալվող սմարթֆոնով նկարահանման հնարավորությունները:

HUAWEI nova 13 սերիա՝ պորտրետի եզակի հնարավորություններ եւ կորպուսի նոր ծածկույթ

[[gallery3]]
HUAWEI nova 13 սերիայի նոր սմարթֆոններն աչքի են ընկնում մի շարք ուշագրավ նորարարություններով. դրանք ունեն երկրաչափական տեքստուրա, ներառում են արհեստական բանականության վրա հիմնված նոր տեխնոլոգիաներ, իսկ առջեւի տեսախցիկն ապահովում է խոշորացման ուժեղացված հնարավորություն՝ ֆոկուսային տարբեր երկարություններով: Ինչպես HUAWEI nova շարքի նախորդ սերունդների սարքերը, այս սմարթֆոնները նույնպես օգտատերին առաջարկում են առաջադեմ տեխնոլոգիաներ եւ ժամանակակից շնչով ստեղծված ինքնատիպ դիզայն։

HUAWEI nova 13 սերիայի սմարթֆոնների դիզայնը ոգեշնչված է հագուստի եւ աքսեսուարների մեջ օգտագործվող վանդակավոր նախշով։ Այս առանձնահատուկ տեքստուրան ստեղծվում է առաջադեմ նանոտեխնոլոգիաներով եւ արտահայտում է ընկերության ձգտումը դեպի ոճային համարձակ լուծումներ եւ արտադրության նորագույն մեթոդներ: Տեքստուրայի երկրաչափական լուծումները ստեղծում են շարժման պատրանք: Շարքն ունի նոր յուրահատուկ գույն՝ ծխոտ մոխրագույն, ինչպես նաեւ ներկայացված է արդեն ծանոթ գույներով՝ սեւ եւ սպիտակ:

HUAWEI nova 13 սմարթֆոնի տեսախցիկների հիմնական առանձնահատկությունը տարբեր կիզակետային երկարություններով խոշորացման տեխնոլոգիայի ներդրումն է՝ ինչպես հիմնական, այնպես էլ առջեւի տեսախցիկների համար: Սրա շնորհիվ պորտրետային լուսանկարներն ավելի տարածական ու ռեալիստիկ են ստացվում:

HUAWEI nova 13 Pro սմարթֆոնն ունի բարձրակարգ 50 ՄՊ հզորությամբ տեսախցիկ՝ կարգավորելի դիաֆրագմով (f/1.4–f/4.0), որը, կախված նկարահանման պայմաններից, ավտոմատ կերպով ինքնակարգավորվում է՝ ընտրելով անհրաժեշտ աստիճանը:

Huawei-ի սեփականությունը հանդիսացող XD Portrait Engine տեխնոլոգիան թույլ է տալիս օպտիմիզացնել լուսանկարների որակը միանգամից մի քանի պարամետրով՝ ձեւ, տեքստուրա, լույս, գույն եւ շաղման աստիճան (blur): Առաջին անգամ այս շարքի սմարթֆոնները ներկայացնում են դեմքի լավագույն արտահայտությունն ընտրելու ֆունկցիա՝ հիմնված արհեստական բանականության վրա: Ստանալով պորտրետային լուսանկարների շարք՝ օգտատերերը կարող են ընտրել այն մեկը, որ արտացոլում է դեմքի լավագույն արտահայտությունը:

HUAWEI FreeBuds Pro 4 ՝ առաջին TWS ականջակալները` համալրված HUAWEI SOUND տեխնոլոգիայով

[[gallery4]]
HUAWEI FreeBuds Pro 4-ը Huawei-ի անլար ականջակալների առաջատար շարքի բնական շարունակությունն է: Դրանք առաջին ականջակալներն են, որոնք աշխատում են HUAWEI SOUND տեխնոլոգիայով, ինչը նշանակում է՝ սարքն ապահովում է լավարկված որակով աուդիո նվագարկում եւ աղմուկի վերացման ուժեղացված հնարավորություններ, եւ այս ամենը՝ լրացված դիզայներական ժամանակակից լուծումներով:

Ականջակալների ձայնի ամենաբարձր որակն ապահովում են նաեւ երկու դինամիկական դրայվերները, որոնց շնորհիվ ցածր հաճախականությունները հնչում են խորը եւ հարուստ երանգով, իսկ բարձր հաճախականությունները՝ պարզ եւ արտահայտիչ:

HUAWEI FreeBuds Pro 4 ականջակալներն ապահովում են ձայնի բարձրորակ փոխանցում 2,3 Մբիթ/վրկ գերբարձր արագությամբ, ինչը զգալիորեն բարձր է՝ նախորդ սերնդի ականջակալների 1,5 Մբիթ/վրկ արագության համեմատությամբ: Սարքն աջակցում է նաեւ Huawei-ի L2HC 4.0 կոդեկին՝ երաշխավորելով ձայնի բարձրորակ փոխանցում Bluetooth-ի միջոցով 48 կՀց/24 բիթ տիրույթում՝ առանց որակի փոփոխության եւ կոմպրեսիայի: Ականջակալների երկու դինամիկական դրայվերները, զուգորդված թվային կոնվերսացիոն տեխնոլոգիայի հետ, օգտվողներին թույլ են տալիս վայելել ձայնի լայն դիապազոն, որը նրանց ամբողջությամբ ներգրավում է աուդիո կամ վիդեո կոնտենտի մեջ:

HUAWEI FreeBuds Pro 4 ականջակալները ապահովում են ձայնի եզակի որակ նաեւ զանգերի ժամանակ, քանի որ դրանք վերացնում են մինչեւ 100 դԲ արտաքին աղմուկը: Սա հնարավոր է դառնում արհեստական բանականության վրա հիմնված աղմուկի վերացման ալգորիթմի, երեք բարձրախոսներից կազմված համակարգի եւ ոսկրային փոխանցման սենսորի շնորհիվ:

HUAWEI FreeClip ականջակալներն առաջադեմ տեխնոլոգիաների եւ անլար սարքերի դիզայներական վերջին կոնցեպտների միաձուլման կատարյալ օրինակ են: Դրանց կառուցվածքում կիրառվում է առաձգական միակցիչ (C-Bridge Design), որն, օգտագործելով ձեւի հիշողության էֆեկտը, հարմարվում է օգտագործողի ականջի ձեւին՝ ապահովելով կատարյալ հարմարավետություն ականջակալն օգտագործելու ողջ ընթացքում:

[[gallery5]]
HUAWEI FreeClip ականջակալների նոր գույնը՝ ոսկյա վարդագույն, նուրբ եւ էլեգանտ տեսք է հաղորդում սարքին:

Ի լրումն դիզայներական փոփոխություններին՝ HUAWEI FreeClip ականջակալները համալրվել են նաեւ այնպիսի առանձնահատկություններով, ինչպիսիք են ցածր հաճախականության ճշգրտման ալգորիթմը, ականջակալը գլխի շարժմամբ կառավարելու ֆունկցիան եւ ընկնելու մասին ծանուցումները։ Եթե ականջակալը սահում է ականջից, այն ձայնային ազդանշան է արձակում, եւ սմարթֆոնի վրա հայտնվում է ծանուցում։ Շնորհիվ սրա այժմ օգտագործողները կարող են զբաղվել իրենց գործերով ցանկացած արագությամբ՝ չվախենալով ականջակալը կորցնելուց:

[[gallery6]]