ru24.pro
Новости по-русски
Декабрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

WSJ. Թրամփը կարող է Իսրայելին դրդել ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտները

0

Այս ծրագրի շրջանակներում Միացյալ Նահանգները պետք է Իսրայելին փոխանցի «ժամանակակից զինատեսակներ», որոնք կարող են շարքից հանել իրանական միջուկային օբյեկտները, գրում է թերթը։

WSJ-ի աղբյուրների համաձայն, Դոնալդ Թրամփի անցումային թիմի անդամները դիտարկում են Իրանի կողմից միջուկային զենքի հավանական զարգացմանն արձագանքելու երկու տարբերակ։ Առաջինը ռազմական ճնշումն է, որը ներառում է  Մերձավոր Արեւելք ավելի մեծ քանակությամբ ամերիկյան զորք եւ տեխնիկա ուղարկելը, հարվածների համար Իսրայելին զենք վաճառելը եւ Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելը, թերթին ասել են ծրագրին ծանոթ երկու աղբյուրներ:

Երկրորդ տարբերակը «ռազմական ուժի սպառնալիքն» է՝ զուգորդված պատժամիջոցների ավելացմամբ։

Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցներում ասել է, որ անհանգստացած է «իրանական միջուկային բեկումով», գրում է The Wall Street Journal-ը։ Ընտրված նախագահը, սակայն, «ցանկանում է իրականացնել այնպիսի ծրագիր, որը նոր պատերազմի չի հանգեցնի, հատկապես այնպիսի պատերազմի, որը կարող է ներգրավել ԱՄՆ զինված ուժերը»։

WSJ-ի տվյալներով, Իրանն այժմ ունի բավականաչափ հարստացված ուրան, որը բավարար է մի քանի օրում չորս միջուկային ռումբ ստեղծելու համար։