ru24.pro
Новости по-русски
Декабрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

OpenAI-ը պաշտոնապես թողարկել է Sora վիդեոգեներատորը

0

OpenAI-ը հայտարարել է, որ ստեղծել է մոդելի նոր տարբերակը՝ Sora Turbo-ն, որն ավելի արագ է, քան 2024 թվականի փետրվարին ներկայացված տարբերակը։ Այն հասանելի է sora.com կայքում։

Sora-ն ներառված է ChatGPT Plus բաժանորդագրության մեջ, որի արժեքն ամսական կազմում է 20 դոլար եւ ChatGPT Pro բաժանորդագրության մեջ՝ 200 դոլար ամսական։

Առաջինը թույլ է տալիս ստեղծել մինչեւ 50 տեսահոլովակ՝ 720 պիքսել լուծաչափով եւ մինչեւ հինգ վայրկյան տեւողությամբ, երկրորդը՝ մինչեւ 500 տեսահոլովակ՝ 1080 պիքսել լուծաչափով եւ 20 վայրկյան տեւողությամբ։ Բացի այդ, այս պլանով հնարավոր է բեռնել տեսահոլովակներն առանց տարբերանշանի։

Sora-ի միջոցով կարելի է ստեղծել տեսանյութեր տեքստային հարցման հիման վրա, երկարացնել արդեն պատրաստ տեսահոլովակները, միավորել երկու տեսանյութեր, կրկնել տեսահոլովակները եւ շատ ավելին։

2024 թվականի փետրվարի 15-ին OpenAI-ը ներկայացրել էր Sora անունով արհեստական բանականության մոդելը, որը նախատեսված է տեքստային հարցման հիման վրա տեսանյութեր գեներացնելու համար։ Այն հասանելի էր սահմանափակ թվով արտիստների, դիզայներների եւ ռեժիսորների։ Հանրային թողարկումը նախատեսվում էր իրականացնել մինչեւ 2024 թվականի ավարտը։

2024 թվականի դեկտեմբերի 4-ին OpenAI-ն հայտարարել էր, որ 12 օրվա ընթացքում կներկայացնի նոր հնարավորություններ եւ պրոդուկտներ։ Առաջին օրը ներկայացվել է մոդելի ամբողջական տարբերակը՝ reasoning o1 հնարավորությամբ, ինչպես նաեւ նոր ChatGPT Pro պլանը՝ ամսական 200 դոլարով։