Կողմերը գնահատում են Գյումրի-Կարս երկաթգծով սահմանային անցման տեխպահանջները
«Այս նպատակով մենք շարունակում ենք երկխոսությունը մեր թուրք գործընկերների հետ եւ իրականացնում որոշ գործնական քայլեր, այդ թվում՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կամուրջի, ինչպես նաեւ Գյումրի-Կարս երկաթգծով սահմանային անցման տեխնիկական պահանջների համատեղ գնահատում:
Երբ համաձայնությունները կյանքի կկոչվեն, դրանք դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի եւ դրա սահմաններից դուրս ժողովուրդների վրա», - ասել է Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով Վալետայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստում: