ru24.pro
Новости по-русски
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27
28
29
30

Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը

0

Օրերս Մալթայում տեղի է ունեցել թվային աշխարհի կարեւորագույն իրադարձություններից մեկը՝ ftNFT YoCerebrum ամենամյա մրցանակաբաշխությունը։

Նախորդ երկու տարիներին միջոցառումն անցկացվել է Դուբայում, այս անգամ մրցանակաբաշխության անցկացման վայր էր ընտրվել Մալթայի Մանոել կղզու Ֆորտ Մանոել ամրոցը։

Fastex-ից հայտնել են, որ հընթացս Մալթայում կայացած SiGMA B2B մրցանակաբաշխության շրջանակում Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանն արժանացել է «Տարվա առաջնորդ» մրցանակին։ Forbes-ի հետ զրույցում Վիգեն Բադալյանն անդրադարձել է արվեստի թվայնացմանը․ «Նորարարությունը մեծ դեր է ունենալու ֆինանսական ոլորտի եւ արվեստի ապագայի ձեւավորման գործում։ Web3-ը ներդրողներին, ստեղծագործողներին եւ պարզապես ոլորտով հետաքրքրվողներին մշտապես առաջարկում է թվային ակտիվների կիրառությամբ ոլորտը զարգացնելու լայն հնարավորություններ»:

Վերջերս Fastex-ն ստացել է նախնական հաստատում Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի կողմից (MFSA) Վիրտուալ ֆինանսական ակտիվների (VFA) 4-րդ դասի արտոնագրի համար: Սա նոր ձեռքբերում է եվրոպական շուկայում գործունեություն ծավալելու եւ օրենսդրական նոր կարգավորումների ստացման համատեքստում:

Այս տարի ftNFT YoCerebrum Awards-ի պարգեւատրումները 2024 FTN-ը եւ «Բահամուտ» ձկան տեսքով արձանիկն էին, որը խորհրդանշում է նորարարություն եւ ստեղծարարություն։ Մրցանակաբաշխության անվանակարգերը 15 էին։ Միջազգային ժյուրիի քվեարկության փուլը հաղթահարելուց հետո յուրաքանչյուր անվանակարգի համար ընտրվել է 4 թեկնածու, ինչին հաջորդել է բլոկչեյն եւ հանրային քվեարկությունը, որի արդյունքներն են․

•⁠ ⁠Տարվա NFT նախագիծ ՝ «You Could Suffer in Heaven»/«Դու կարող ես տառապել դրախտում»
•⁠ ⁠Լավագույն արվեստի ցուցադրություն ֆիջիթալ սփեյսում՝ «Ջոկեր» հավաքածու
•⁠ ⁠NFT հայտնություն՝ Անաստասիա NFTart
•⁠ ⁠Լավագույն ֆիջիթալ NFT՝ «Tempus Impromptu»
•⁠ ⁠Ամենանորարարական NFT հավաքածու՝ «Cacticrew»
•⁠ ⁠Լավագույն Motion Art NFT՝ «Mind Your Scrolling»
•⁠ ⁠Լավագույն AKNEYE արտիստ Բիենալե 2024-ի ընթացքում՝ Սաթենիկ Ղուլիջանյան
•⁠ ⁠Լավագույն AKNEYE արտիստ՝ Ռաֆայել Մեգալ
•⁠ ⁠Լավագույն սփեյս YoCerebrum-ում՝ «Dubai Sports Track»
•⁠ ⁠Լավագույն նորաձեւության NFT նախագիծ՝ «LAGANZA»
•⁠ ⁠Լավագույն Dream Factory նախագիծ՝ Վարդան Տեպիկյանի արվեստի պատկերասրահ
•⁠ ⁠Լավագույն Web 3.0 լուսաբանում՝ «HackerNoon»
•⁠ ⁠Լավագույն FTN կազինո խաղ՝ «Barbara Bang – FTN Coins»
•⁠ ⁠Լավագույն Ortak խաղի հավաքածու՝ «Evolution – FTN Crazy Game»
•⁠ ⁠Լավագույն YoCerebrum կազինո սփեյս՝ CreedRoomz

«Արդեն երրորդ անգամ անցկացվող միջոցառման հիմնական նպատակն է մոտիվացնել եւ աջակցել այն բոլոր արտիստներին եւ մասնակիցներին, որոնք իրենց ներդրումն են ունենում թվային արվեստի, NFT-ների բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացման գործընթացում»,- ասվում է հաղորդագրությունում: