Տվյալներն ընդդեմ կոռուպցիայի հաքաթոնն ընդունում է հայտեր
Դեկտեմբերի 7-8-ը ISTC հիմնադրամը հրավիրում է ստարտափերներին եւ ՏՏ էնտուզիաստներին մասնակցելու «Տվյալներն ընդդեմ կոռուպցիայի» հաքաթոնին:
24 ժամ տեւողությամբ հաքաթոնի ընթացքում մասնակիցները կստեղծեն տեխնոլոգիական լուծումներ` կոռուպցիայի դեմ պայքարի եւ կառավարման թափանցիկությունը բարձրացնելու նպատակով։
Մասնակիցները հնարավորություն կստանան աշխատել տեխնիկական մասնագետների, տվյալագետների, տարբեր փորձագետների եւ քաղաքացիական հասարակության առաջատար մասնագետների հետ։ Հարկավոր է լինել ստեղծագործ եւ կիրառել խնդիրների լուծման հմտություններ իրական ազդեցություն ունենալու համար։
Ընդհանուր մրցանակային ֆոնդը 15 հազար ԱՄՆ դոլար է՝ նախատեսված 3 հաղթող թիմերի համար։
Հաքաթոնի հիմնական մարտահրավերների վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք տեսնել այստեղ։ Դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է, հայտը կարող եք լրացնել այստեղ։
«Տվյալներն ընդդեմ կոռուպցիայի» հաքաթոնը կազմակերպում են ԱՄՆ ՄԶԳ-ն (USAID) եւ Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (CPC) «ԻԼՏԿ» հիմնադրամի (ISTC Foundation) հետ համատեղ։