Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն ռազմավարական գործարք կնքելու կարիք
p bԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ /bՀայաստանը և Ադրբեջանը ունեն ոչ միայն խաղաղ համակեցության և խաղաղ գոյության համար խաղաղության պայմանագրի և տարբեր պայմանագրերի կարիք, այն նաև, իմ կարծիքով, ունեն ռազմավարական գործարք կնքելու կարիք, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում։nbsp;/pp Նա մանրամասներ է հայտնել ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից՝ նշելով, որ նման երկար խոսակցություն վաղուց կամ ընդհանրապես չեն ունեցել։nbsp;/pp «Ամենակարևոր հատվածն իմ տեսակետից և իմ կարծիքով, որ միտք է հնչել. Հայաստանը և Ադրբեջանը ունեն ոչ միայն խաղաղ համակեցության և խաղաղ գոյության համար խաղաղության պայմանագրի և տարբեր պայմանագրերի կարիք, այն նաև, իմ կարծիքով, ունեն ռազմավարական գործարք կնքելու կարիք այն մասին, թե ինչ բանաձևերի շրջանակում ենք մենք առաջիկա հարյուրամյակներում որպես անկախ պետություն պատրաստվում կողք կողքի ապրելու, որովհետև,կարծում եմ, որ սա ամենակարևոր և ֆունդամենտալ հարցն է»,- ընդգծել է Փաշինյանը։/pp Նա նաև նշել է, որ որոշակի պատկերացումներ ունի այդ ռազմավարական գործարքի վերաբերյալ։/pp «Մեծ հաշվով կարող եմ ասել, որ մենք ունենք պատկերացումներ այդ ռազմավարական գործարքի վերաբերյալ։ Ռազմավարական գործարքի մասին մեր պատկերացումը nbsp;հենվում է «Իրական Հայաստան»-ի հայեցակարգի վրա։ Եվ այդ խոսակցությունը շատ կարևոր եմ համարում՝ չնայած այդ խոսակցությունը պետք է քաղաքական դրսևորումներ ունենա»,- ասել է վարչապետը։/p