ru24.pro
Новости по-русски
Ноябрь
2024

Գրետա Թունբերգը կգա Հայաստան, հայտնում են վրացական աղբյուրները

0

Այդ մասին հաղորդում է վրացական Ambebi.ge լրատվական կայքը:

Հրապարակման մեջ նշվում է, որ Հայաստանում նա նախատեսում է տեղի ակտիվիստների հետ բողոքի ակցիաներ կազմակերպել՝ Բաքվում ընթացող COP29 համաժողովի դեմ:

Վերջին օրերին Գրետա Թունբերգը գտնվում է Թբիլիսիում, որտեղից խիստ քննադատության է ենթարկում Ադրբեջանի իշխանություններին՝ մեղադրելով նրանց մարդու իրավունքների խախտման, եւ, մասնավորապես, Արցախի հայերի տեղահանության համար:

Նոյեմբերի 11-ին բրիտանական The Guardian-ում լույս էր տեսել Գրետա Թունբերգի A ‘Cop of peace’? How can authoritarian, human rights-trashing Azerbaijan possibly host that? հոդվածը: