ru24.pro
Новости по-русски
Ноябрь
2024

Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում ձերբակալված 4 անձանցից 3–ը պաշտոնատար են․ Հակակոռուպցիոն կոմիտե

0

p ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Այսօր Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկման բաժնում իրավապահների կողմից իրականացված գործողությունների արդյունքում կան ձերբակալվածներ։/pp Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, ձերբակալություններն իրականացվել են իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում։/pp «Ձերբակալված չորս անձանցից 3-ը պաշտոնատար անձինք են։ Այլ տեղեկատվություն այս պահին չենք կարող տրամադրել` նախաքննության շահերից ելնելով», – նշեց Օհանջանյանը։/p