ru24.pro
Новости по-русски
Ноябрь
2024

POLITICO. ՀՀ դեսպանը պնդում է, որ սպառնալիքներ է ստացել ադրբեջանցի պաշտոնակցից

0

POLITICO-ն գրում է, որ նամակը շրջանառվել է նախորդ շաբաթ. դրանում նշվում է, որ Տիգրան Բալայանը «բանավոր հարձակման եւ ահաբեկման է ենթարկվել» Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի կողմից, որը «բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել՝ ուղղված իր կյանքի դեմ»։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Tangla հյուրանոցում՝ երկրի ազգային տոնի առիթով Թուրքիայի դեսպանատան կազմակերպված ընդունելության ժամանակ:

POLITICO-ի հետ զրույցում Վագիֆ Սադիկովը հերքել է պնդումները միջադեպի մասին՝ ասելով, որ նման մեղադրանքները «զավեշտալի են»: Նրա խոսքով, ընդունելությունը «սովորական դիվանագիտական միջոցառում» էր։

«Ես տեղյակ չեմ որևէ նամակի մասին. հայ դիվանագետները կարող են պնդել այն, ինչ ուզում են»,- հավելել է նա։

Հայաստանի դեսպանությունը հրաժարվել է մեկնաբանություններից, նշում է POLITICO-ն: