Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կկարողանանք ամրապնդել երկկողմ հարաբերությունները. Փաշինյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահին
p bԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./ԱՌԿԱ/./bՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում ասված է./pp «Շնորհավորում եմ Մոլդովայի նախագահական ընտրություններում Ձեր հաղթանակի կապակցությամբ:/pp Հայաստանի և Մոլդովայի հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է։ Վստահ եմ, որ առաջիկա տարիների ընթացքում համատեղ ջանքերով կկարողանանք ընդլայնել և ավելի ամրապնդել պատմական սերտ առնչությունների, ժողովրդավարության հիմնարար արժեքների վրա խարսխված երկկողմ հարաբերությունները։/pp Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություն և ամենայն բարիք, իսկ Մոլդովայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:/pp Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։/p