Էրդողան. Իսրայելը գործում է դարի «ամենադաժան ցեղասպանություններից մեկը»
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Էրդողանն ասել է, որ իսրայելական գործողությունների արդյունքում նախորդ տարվա հոկտեմբերից ի վեր Գազայում մոտ 50 հազար մարդ է զոհվել։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ «Գազայի եւ Լիբանանի դեմ Իսրայելի սիոնիստական ագրեսիայի լավագույն պատասխաններից մեկը կլինի հնարավորինս շատ պետությունների կողմից Պաղեստինի ճանաչումը»։
Էրդողանը կոչ է արել իսլամական աշխարհի երկրներին «մի կողմ դնել տարաձայնությունները եւ աջակցել պաղեստինցիների եւ լիբանանցիների արդար պայքարին»։