ru24.pro
Новости по-русски
Ноябрь
2024

Super-app և դիվիդենտներ․ TelCell–ը հայտարարում է ընկերության բաժնետոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրության մասին

0

p bԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ /bTelCell-ի բաժնետոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրությունը վկայում է դինամիկ զարգացման, տեսանելի աճի և ամենակարևորը՝ ընկերության նկատմամբ մարդկանց վստահության մասին, հայտարարեց «Թել-Սել» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։/pp nbsp;«Թել-Սել» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը և «Արմբրոկ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արաքսյա Հարությունյանը միջոցառման ժամանակ խոսել են IPO-ի նպատակների, տեղաբաշխման գործընթացի, ինչպես նաև արժեթղթերում կատարվող ներդրումների առավելությունների և ռիսկերի մասին։/pp Շուրջ 1,5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով մոտ 4 մլն բաժնետոմսերի հրապարակային առաջարկի (IPO) մասին Telcell ընկերությունը հայտարարել է սեպտեմբերի 18-ին: Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացնում է «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը, իսկ արժեթղթերի պահառությունը՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան: Մեկ բաժնետոմսի արժեքը 400 ՀՀ դրամ է, նվազագույն քանակը առաջին գնման դեպքում՝ 10 բաժնետոմսն է, առավելագույնը՝ 500 հազար բաժնետոմսը: Telcell-ի բաժնետեր կարելի է դառնալ առանց որևէ տեղ այցելելու, ընդամենը մի քանի հպումով՝ Telcell Wallet հավելվածի միջոցով: Բաժնետեր կարելի է դառնալ նաև՝ այցելելով գործընկեր «Արմբրոկ» ընկերության գրասենյակ:/pp «Մենք հասել ենք զարգացման այնպիսի փուլի, երբ հաջորդ քայլը պետք է դառնա ընդլայնման համար նոր հարթակների որոնումը, և դրանց հնարավորություններից մեկը հասնել բաժնետոմսերը վաճառքի և դառնալ հասարակության արժեքներից մեկը», - նշեց Ղազարյանը։/pp/pp bՏեղաբաշխման նպատակների, գործընթացի և դիվիդենտների մասին/bnbsp;/pp

«Telcell ընկերության թողարկած բաժնետոմսերի վաճառքն ակտիվ շարունակվում է, արդեն հազարավոր բաժնետերեր, որոնց թվում են բավականին հայտնի և հեղինակավոր ընկերություններ, կատարել են իրենց ամենակարևոր ներդրումը Հայաստանի ֆինանսական էկոհամակարգերից մեկում», – ասաց Ղազարյանը։/pp/pp Նա պարզաբանեց, որ ընկերությունն ավելի շատ նպատակաուղղված է մանրածախ շուկային՝ ձգտելով ունենալ ավելի շատ բաժնետերեր, թեկուզ փոքր մասնաբաժնով, և որ Telcell ընկերության 17-ամյա գործունեությունն ապահովել է այն կայուն հենքը, որը կմղի մարդկանց կայացնելու ողջամիտ և շահավետ ֆինանսական որոշում՝ բաց չթողնելով հեռանկարը։/pp/pp «Հայաստանում ներդրումների նոր մշակույթ ենք ձևավորում, և յուրաքանչյուր ոք հնարավորություն է ստանում դառնալու ֆինանսական ու տեխնոլոգիական նորամուծությունների շարժիչ ուժ», – ասաց Telcell–ի գլխավոր տնօրենը։nbsp;/pp img width=669 alt=Артем Казарян src=/upload/medialibrary/b85/b850571f05bf5ef77f4e75c12d69c9ce.jpg height=445 title=Артем Казарянbr/pp Նրա խոսքով, առաջնային հրապարակային վաճառքի վերջնաժամկետը 2024թ. նոյեմբերի 30-ն է։nbsp;/pp «Դեռևս կա մեկ ամիս՝ անդադար նորարարությունների ձգտող և իր ծառայությունների ու գործիքների շրջանակն ընդլայնող ընկերությանը մասնակից դառնալու համար», – ասաց նա։/pp/pp Նա նշեց, որ սա գրավիչ հնարավորություն է՝ հատկապես հաշվի առնելով այն, որ ընկերությունը նպատակ ունի վճարել մեծ թվով դիվիդենտներ։nbsp;/pp «Մենք մտադիր ենք տարեկան շահույթի առնվազն 50%–ը տեղաբաշխել դիվիդենտների տեսքով», – ընդգծեց Ղազարյանը։/pp/pp Նա պարզաբանեց, որ դիվիդենտները բաշխվելու են 2025թ․–ի մայիս–հունիսին, և այդ ժամանակահատվածում շահութաբերությունը կարող է կազմել 7-7,5%։nbsp;/pp «Սա բավականին հավակնոտ և աննախադեպ առաջարկ է, հատկապես մեր նման ընկերությունների շրջանում», – ասաց ընկերության ղեկավարը։/pp/pp Ընկերության տվյալներով, վերջին 7 տարիների ընթացքում Telcell-ը գրանցել է տարեկան միջինը 37 տոկոս շահույթի աճ։ 2024 թվականին, ըստ ընկերության կանխատեսումների, հնարավոր կլինի ապահովել մոտ 2 մլրդ դրամի շահույթ:/pp «Արմբրոկ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արաքսյա Հարությունյանի խոսքով, աննախադեպ ակտիվությանը նպաստել է ներդրումների հասանելիությունը։/pp/pp «Համոզված ենք, որ TelCell -ի տեխնոլոգիական և ֆինանսական ներուժը ավելի քան բավարար են անհատ և ինստիտուցիոնալ ներդրողների ուշադրությունը գրավելու համար», – ասաց նա։/pp/pp Նրա գնահատմամբ, այս տեղաբաշխումը առանձնակի կարևորություն ունի՝ ՀՀ-ում ինչպես կապիտալի շուկայի, այնպես էլ ֆինտեխ հատվածի զարգացման և նորարարական մոտեցումների հետագա ներդրման տեսանկյունից:/pp/pp Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին՝ Հարությունյանը տեղեկացրեց, որ ներդրողների շրջանում կան ֆինանսական ոլորտի, ինստիտուցիոնալ կառույցների, տնտեսության իրական հատվածի ներկայացուցիչներ, ինչպես նաև անհատ ներդրողներ։/pp/pp «Հենց սա էր մեր նպատակը՝ անհատ ներդրողների առկայությունը, քանի որ եթե ներդրումներն իրականացվեին մարդկանց մի քանի խմբերի կողմից մեծ լոտերով, ազատ շրջանառության ծավալը չէր ապահովվի և հասարակության լայն շերտերին ներգրավելու նպատակը չէր իրականացվի»,– պարզաբանեց նա։/pp/pp bՓոխակերպում մարքեթփլեյսի/b/pp/pp nbsp;«Մեր հիմնական նպատակը ֆինտեխ ոլորտի զարգացումն է։ Մենք մտադիր ենք կանխիկ դրամը (շրջանառությունը) ուղղել դեպի անկանխիկ, և այս համատեքստում հնարավորինս զարգացնել առցանց գործիքները»,- ասաց TelCell-ի գործադիր տնօրենը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։/pp/pp Նա պարզաբանեց, որ TelCell-ը նախատեսում է ստեղծել «super-app», այն է՝ ընկերության հավելվածը վերածել ինքնատիպ մարքեթփլեյսի՝ մի հարթակի, որտեղ հնարավոր կլինի օգտվել բազմաթիվ հնարավորություններից և ֆինանսական գործիքներից։nbsp;/pp «Մենք արդեն սկսել ենք ներդնել մի շարք գործիքներ այդ հարթակի ապահովման համար, այդ թվում՝ Visa Digital քարտը, վարկային պրոդուկտները: Ապագայում նախատեսվում է համագործակցել ֆինանսական հատվածի գրեթե բոլոր դերակատարների հետ»,- ասաց Ղազարյանը։nbsp;/pp bԱվանդնե՞ր, թե՞ արժեթղթերnbsp;/b/pp «Արմբրոկ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Արաքսյա Հարությունյանն ասաց, որ վերջին տարիներին Հայաստանի քաղաքացիները սկսել են իրենց խնայողությունների մեծ մասը ներդնել պարտքային գործիքներում, այդ թվում՝ բանկերի կորպորատիվ պարտատոմսերում։nbsp;/pp img width=669 alt=Аракся Арутюнян src=/upload/medialibrary/7f6/7f6bcf0f1a147ab93742f5c88dca68e0.jpg height=445 title=Аракся Арутюнянbr/pp «Հիմա պարտատոմսերից անցում է կատարվում բաժնետոմսերի։ Վերջին տարիներին մի քանի ընկերություններ սկսել և հաջողությամբ ավարտել են IPO-ները: Իսկ հաջողակ փորձը սովորելու լավագույն միջոցն է»,- ասաց նա:nbsp;/pp bԻնչպե՞ս կզարգանա ֆինանսական շուկանnbsp;/b/pp Արտյոմ Ղազարյանի կանխատեսումներով՝ Հայաստանի ֆինանսական շուկան կարճաժամկետ հեռանկարում կգնա պարտքային և մասնաբաժնային գործիքների զարգացման և միջազգային ինտեգրման ճանապարհով, ինչը կարող է շատ լայն հնարավորություններ ստեղծել տեղական բիզնեսի համար։nbsp;/pp Նշելով, որ ավանդը խնայողական գործիք է, իսկ բաժնետոմսերն ու պարտատոմսերը ներդրումներ են, որոնք ենթադրում են ինչպես բիզնեսի աճ և ընդլայնում, այնպես էլ ռիսկեր՝ նա խորհուրդ տվեց դիմել պորտֆելի դիվերսիֆիկացման ոչ միայն ավելի շատ եկամուտ ստանալու, այլև ռիսկերը հավասարակշռելու համար:/pp/pp «Սա գրագետ մոտեցում է սեփական ֆինանսները կառավարելու հարցում ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար», - եզրափակեց TelCell-ի գլխավոր տնօրենը:nbsp;/pp bTelCell ընկերության մասին/b/pp/pp

Telcell վճարահաշվարկային ընկերությունը հիմնադրվել է 2007թ. Հայաստանում՝ որպես առաջին վճարային տերմինալային ծառայություններ մատուցող ընկերություն։ Ներկայում այն ունի ամենամեծ տերմինալային ցանցը և ճկուն Telcell Wallet հավելվածը։ Ընկերությունը կարողացել է պահպանել առաջատար դիրքերը խիստ մրցակցային դարձած շուկայում և դիվերսիֆիկացրել պորտֆելը մի շարք ռազմավարական ուղղություններով՝ ստեղծելով էկոհամակարգային բիզնես։/pp Բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ մանրամասներ կարելի է գտնել a href=https://invest.telcell.am/am target=_blankinvest.telcell.am/a կայքում։/pp «Թել-Սել» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ ($1 - 387.17 դրամ)/pp/p