ru24.pro
Новости по-русски
Ноябрь
2024

ԵԱԶԲ–ն ակնկալում է Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի ևս մեկ նվազեցում

0

p bԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․/b Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ), հաշվի առնելով գնաճի կայուն մակարդակը ՀՀ ԿԲ թիրախային միջակայքից ցածր դիրքում (4±1,5%), դեկտեմբերին ակնկալում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական նվազեցում։/pp «ՀՀ ԿԲ–ն հոկտեմբերի 29–ի նիստի ժամանակ 0,25 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ մինչև 7,25%։ Որոշումն ընդունվել է թույլ գնաճային ֆոնի պայմաններում, որը պայմանավորված է ապրանքների և հումքի միջազգային գների անկմամբ, աշխատավարձերի աճի դանդաղմամբ և գնաճային սպասումներով։ Սպառողական գների աճը սեպտեմբերին կազմել է 0,6% օգոստոսին գրանցված 1,3%–ից հետո»,- ասվում է ԵԶԲ-ի ամենշաբաթյա մակրովերլուծության մեջ։/p Սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի 12-րդ անընդմեջ նվազեցումն է՝ սկսած նախորդ տարվա հունիսից, երբ տոկոսադրույքը 10,5% էր, իսկ այս տարվա սկզբից nbsp;յոթերորդն էր (հունվարին՝ 8,75%)։br br