ru24.pro
Новости по-русски
Ноябрь
2024

Ավինյանն արդարացված է համարում տրանսպորտից օգտվելիս միայն QR-ի և 100 դրամանոցի կիրառումը

0

p bԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․/b Փորձնական ժամանակահատածում երկու ամիս շուտ որոշ չափով սահմանափակումներ մտցնելը և նոր մեթոդների կիրառելն էականորեն արդարացրել են իրեն, դա միանշանակ է, ասաց Ավինյանն՝ անդրադառնալով նոյեմբերի 1–ից Երևանում տրանսպորտից օգտվելիս միայն QR-ի և 100 դրամանոցի կիրառմանը։/pp «Փաստացի տեսանք դա, մասնավորապես, շաբաթ–կիրակի օրերին։ Ես անկեղծ ասած դա կանխատեսում էի, չնայած որոշ գործընկերներ չէին համաձայնում ինձ հետ, բայց ես կանխատեսում էի», – ասաց Ավինյանն այսօր քաղաքապետարանում կազմակերպված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։/pp/pp Նա կարծում է, որ այս աշխատանքը պետք է շարունակվի։/pp «Ամբողջական անցումը մինչև դեկտեմբերի վերջ պետք է ապահովել, ամբողջական անցում ասելով՝ հընթացս նոր վճարման մեթոդներ են առաջանալու, և մենք պարբերաբար կքննարկենք, միգուցե մեր քաղաքականության մեջ նույնպես կրկին նոր փոփոխություններ անենք, ինչպես արեցինք նոյեմբերի 1–ից», – ասաց Ավինյանը։/p