ru24.pro
Новости по-русски
Октябрь
2024

Միրզոյան․ Բաքուն մեծ խանդավառությամբ չի ընդունել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը ստորագրելու Երևանի առաջարկը

0

p bԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ /bԱդրբեջանը մեծ խանդավառությամբ չի ընդունել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը ստորագրելու Երևանի առաջարկը, հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։/pp «Մեր վերջին առաջարկը եղել է գործընթացը արագացնելու, հնարավորինս շուտ արդյունք ունենալու համար, բոլոր հնարավոր առաջարկները, որոնց շուրջ չկա փոխադարձ համաձայնություն, դուրս թողնել տեքստից, որոնք համաձայնեցված են՝ տանել ստորագրման։ Դատելով ադրբեջանական կողմի հրապարակային արձագանքներից շփումների ընթացքում, առաջարկը մեծ խանդավառությամբ չի ընդունվել ադրբեջանական կողմից։ Հիմա մենք ունենք ըմբռնում այն մասին, որ կա ևս 1-2 ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակենք։ Սա էլ բանակցային նորմալ գործընթաց է», – ասաց Միրզոյանն ԱԺ–ում։/pp Նրա խոսքով, իրեն վերջերս ԱԺ-ում մեղադրեցին հաճախ զգուշավոր լավատեսություն հայտնելու մեջ։/pp «Բայց չեմ կարող չօգտագործել այս բառերը։ Պետք է զգուշավոր լավատեսություն հայտնեմ այն մասին, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի նաև համաձայնության գալ այդ մեկ-երկու ձևակերպումների շուրջ, որից հետո արդեն պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման», – ասաց Միրզոյանը։/p