Կոնվերս Բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary system առաջին մրցանակակիրն է (ՖՈՏՈ)
p bԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ /bԿոնվերս Բանկը կրկին AMX Հայաստանի ֆոնդային բորսայի ու Կենտրոնական դեպոզիտարիայի ամենամյա համատեղ մրցանակաբաշխության մրցանակակիր է, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։/pp Բանկի ներդրումն ու աշխատանքի արդյունավետությունն ամենաբարձր գնահատականին է արժանացել Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary System անվանակարգում. մրցանակն, ի դեպ, շնորհվում էր առաջին անգամ։/pp Իսկ Բանկի Ֆինանսական շուկաների վարչության երկրորդ կարգի դիլեր Սոնա Գրիգորյանը մրցանակի է արժանացել ՎԶԵԲ՝ կապիտալի շուկաներին նվիրված առցանց ծրագրի ընթացքում ակտիվության և արդյունքների համար։/pp img width=669 src=/upload/medialibrary/2bb/2bbe84903ce253aee266c568c35aaaca.jpg height=445 title=Конверс alt=Конверсbr/pp «Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի մեր գործընկերներին կապիտալի շուկայում Կոնվերս Բանկի գործունեությանը հերթական անգամ բարձր գնահատական տալու և մրցանակների համար։ Վստահ ենք, որ համատեղ ուժերի շնորհիվ կարողանալու ենք հասնել ՀՀ տնտեսության հետագա զարգացման կարևորագույն հիմնասյուներից հանդիսացող կապիտալի շուկայի զարգացմանը:»,- ասել է Կոնվերս Բանկի ֆինանսական շուկաների վարչության պետ Հասմիկ Մաթևոսյանը։/pp Նշենք, որ երեկ կայացած մրցանակաբաշխությանը մասնակցել են ոլորտում ներգրավված բանկերի, ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր Կենտրոնական բանկից, Ֆինանսների նախարարությունից, Կենտրոնական դեպոզիտարիայից, Հայաստանի ֆոնդային բորսայի խորհրդի անդամներ։ Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև Հայաստանում կապիտալի զարգացման հեռանկարներին նվիրված պանելային քննարկում։/pp Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:/p