Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսվա ընթացքում պետբյուջե են վճարել ավելի քան 1,3 տրլն. դրամ
p bԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/.nbsp;/bՊետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:/pp 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել էnbsp;ավելի քանnbsp;1 տրիլիոն 323nbsp;միլիարդ 205 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել էnbsp;ավելի քանnbsp;1 տրիլիոն 95nbsp;միլիարդnbsp;131 միլիոնnbsp;դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝nbsp;ավելի քանnbsp;228 միլիարդnbsp;74 միլիոն դրամ։/pp Խոշոր հարկատուների տասնյակում են՝nbsp;Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատnbsp;(83,7 մլրդ դրամ), Մոբայլ Սենթրnbsp;(49,1 մլրդ դրամ), Գրանդ Տոբակոnbsp;(39,8 մլրդ դրամ), Գազպրոմ Արմենիաnbsp;(36,3 մլրդ դրամ), Փրիթի Ուեյ (28 մլրդ դրամ), Ամերիաբանկnbsp;(20,4 մլրդ դրամ), ՍԻ ՓԻ ԷՍ Energy Group (17,6 մլրդ դրամ), Ֆիլիպ Մորիս Արմենիա (14,7 մլրդ դրամ), Վիվա Արմենիա (14,5 մլրդ դրամ) և Սիթի (13,9 մլրդ դրամ):nbsp;/p