Պետական բյուջեն յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի մասին է. Փաշինյան
p bԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/./b Արդյո՞ք Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի բավարար չափով և արդյունավետությամբ է աշխատում, որովհետև մեզնից յուրաքանչյուրի աշխատանքից է կախված ոչ միայն մեր անձնական, այլև համընդհանուր բարեկեցությունը, երկրի ապագան։ Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:/pp Փաշինյանի պնդմամբ՝ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը որոշակիորեն փոխկապակցված է Հայաստանի բարեկեցության հետ։/pp «Հնարավոր է լավ վաստակել, բայց համընդհանուր թշվառության ու աղքատության միջավայրում այդ վաստակը վայելելու բերկրանք և հնարավորություն չունենալ, ընդհակառակը՝ ունենալ մեկուսացվածության ու տագնապի զգացողություն, որ աշխատանքով ձեռք բերածդ կարող է կորսվել ապօրինի ազդեցությունների հետևանքով, որովհետև եթե կա լայնածավալ աղքատություն, հատվածական բարեկեցությունն առաջնային թիրախ է և աչքի փուշ»,-նշեց նա։/pp Նրա խոսքով՝ բարեկեցությունը դառնում է թիրախ, աչքի փուշ և ատելություն է ձևավորվում ցանկացած բարեկեցիկ միջավայրի նկատմամբ։/pp «Հետևաբար, պետական բյուջեի ընկալումը հանրային համերաշխության մասին է։ Երբ ասում եմ՝ մեր մեծ ընտանեկան բյուջեն է, բոլորս պետական ընտանեկան բյուջեում մեր ներդրումն ենք անում հանուն բոլոր քաղաքացիների համընդհանուր բարեկեցության, այն ըմբռնմամբ, որ բարեկեցության անբաժանելի բաղադրիչ են ինչպես կենցաղային հարմարավետությունը, այլև՝ ազատությունը, արդարությունը, օրինականությունը, առողջությունը, արտաքին և ներքին անվտանգությունը, հագեցած մշակութային կյանքը»,-նշեց Փաշինյանը։/pp Պետական բյուջեն, նրա խոսքով, յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի մասին է, որովհետև երկրում չկա մի ընտանիք, որի կարիքների բավարարման համար Հայաստանի պետական բյուջեից ծախս չի արվի։/p