Վերջին 4 տարիներին Հայաստանը Հնդկաստանի հետ գործարքներ է կնքել սպառազինություն ձեռք բերելու համար
p bԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. /bՀայաստանն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ 2023-2024 ֆինանսական տարում ընդգրկվել է հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողների թվում, գրում է The Times of India-ն։/pp Ըստ տվյալների՝ վերջին 4 տարիների ընթացքում Հայաստանը Հնդկաստանի հետ մի քանի գործարք է կնքել հրթիռների, հրետանու, հրթիռային համակարգերի, ռադարների, զրահաբաճկոնների և գիշերային տեսողության սարքերի, ինչպես նաև զինամթերքի և հրետանու լայն տեսականի ձեռք բերելու համար։ Հայաստանը դարձել է հնդկական մշակված «Ակաշ» ՀՕՊ հրթիռների առաջին օտարերկրյա գնորդը։/pp Նշվում է նաև, որ հնդկական պետական և մասնավոր ընկերությունները զենքի, զինամթերքի և բաղադրիչների լայն տեսականի են արտահանում մոտ 100 երկիր։ Անցած տարվա ընթացքում վաճառքը կազմել է 2,6 մլրդ դոլար։/p