ru24.pro
Новости по-русски
Октябрь
2024

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար–սեպտեմբերին ավելացել է 73,5%–ով՝ մինչև 23,7մլրդ դոլար

0

p

bԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ /bՀայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը, ըստ օպերատիվ վիճակագրության, 2024 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 23 717,9 մլն դոլար, ինչը 73,5 տոկոսով ավելի է 2023 թվականի հունվար-սեպտեմբերի ցուցանիշից, հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն։

/p

p

Ընդ որում, այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, այս ցուցանիշն աճել է 22,4%-ով, իսկ նույն տարվա օգոստոսի համեմատ նվազել է 13%-ով։ 2024 թվականի ինն ամիսներին դրամով համարժեք արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 9361,9 մլրդ դրամ։br

/p

p

Հայաստանից իրականացված արտահանումը 2024 թվականի հունվար-սեպտեմբերին, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,1 անգամ՝ կազմելով 10 595,4 մլն դոլար: Սեպտեմբերին արտահանումը տարվա կտրվածքով աճել է 38,9%-ով, իսկ ամսվա կտրվածքով նվազել է 13,1%-ով։ Դրամով համարժեք արտահանումը 2024 թվականի ինն ամիսներին կազմել է 4 183.1 մլրդ դրամ։

/p

Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 13 122,5 մլն դոլար՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 54,2 տոկոս աճ։ Սեպտեմբերին այս ցուցանիշը տարվա կտրվածքով աճել է 11,9%-ով, իսկ ամսվա կտրվածքով նվազել է 12,9%-ով։ Դրամով համարժեք ներմուծումը հունվար-սեպտեմբերին կազմել է 5178,8 մլրդ դրամ։ ($1 - 387,25 դրամ)br