ru24.pro
Новости по-русски
Октябрь
2024

Որևէ բան, բացառությամբ Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի արտահայտման, այս պահին չի խոչընդոտում, որ խաղաղության պայմանագիրը կնքվի․ ՔՊ–ական պատգամավոր

0

p

bԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․/b Որևէ բան, բացառությամբ Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի արտահայտման, այս պահին չի խոչընդոտում, որ խաղաղության պայմանագիրը կնքվի, հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։

/p

p

«ՀՀ դիրքորոշումը չի փոխվել, ՀՀ-ն հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը համաձայնեցված հոդվածների շուրջ: Այն ինչի շուրջ հիմա բանակցում ենք, մեր գնահտամամբ, ամբողջությամբ պատասխանում է այն հարցերին՝ թե որոնք պետք է լինեն գլխավոր սկզբունքները, որով պետք է կարգավորվեն հարաբերությունները և հնարավորություն է տալիս վստահության մթնոլորտ ստեղծել: Վերահաստատում եմ՝ մենք պատրաստ ենք արդեն այսօր իսկ ստորագրել, պատրաստ էինք երեկ, այսինքն որևէ բան, բացառությամբ Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի արտահայտման, այս պահին չի խոչընդոտում, որ խաղաղության պայմանագիրը կնքվի», – ասաց Գրիգորյանը։

/p