Հայաստանում hունվար-սեպտեմբեր ամիսներին սպառողական գները զրոյական աճ են գրանցել
p bԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./ԱՌԿԱ/./b Հայաստանում սպառողական գները, ըստ նախնական տվյալների, 2024 թվականի հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա ինն ամիսների համեմատ, զրոյական աճ են գրանցել։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։/pp Ընդ որում ընթացիկ տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, գրանցվել է 0,6% աճ, իսկ այս տարվա օգոստոսի համեմատ՝ 0,2%։/pp Արդյունաբերական ապրանքների գները 2024 թվականի հունվար-սեպտեմբերին, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 2,9%-ով։ Ընթացիկ տարվա սեպտեմբերին արտադրական ապրանքների գները մեկ տարվա ընթացքում աճել են 2,9%-ով, իսկ ամսվա ընթացքում գրանցվել է զրոյական աճ։/p