ru24.pro
Новости по-русски
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
30
31

Առևտրով զբաղվող ընկերությունը ՀՀ է ներմուծել չհաշվարկված ապրանքներ. պետբյուջե չի վճարվել 100 մլն դրամ

0

p

bԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./ԱՌԿԱ/./b ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով մաքսային վճարները չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

/p

p

Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ոչ մասնագիտացված մեծածախ առևտրի գործունեությամբ զբաղվող ընկերության կողմից, որը, սակայն, օտարերկրյա իրավաբանական անձի անվամբ է գրանցված, ԻԻՀ-ից ՀՀ են ներմուծվել ապրանքներ, որոնց համար չեն հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չեն վճարվել 103.261.200 ՀՀ դրամ մաքսային վճարներ, որից 40.761.000 ՀՀ դրամը՝ մաքսատուրք, իսկ 62.500.200 ՀՀ դրամը՝ ԱԱՀ:

/p

p

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նախաքննության ընթացքում ընկերության կողմից պետական բյուջե է վերականգնվել ընդհանուր 103 410 000 ՀՀ դրամի չվճարված վճարների գումարը: Նշված անձի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել` պատճառված վնասը վերականգնելու հիմքով:

/p

p

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

/p