ru24.pro
Новости по-русски
Октябрь
2024

Ամերիաբանկը Հայաստանի հիփոթեքային շուկայում առաջատարն է՝ 22% մասնաբաժնով և ավելի քան 285 մլրդ դրամ պորտֆելով

0

p bԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./ԱՌԿԱ/./b Հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով Ամերիաբանկը վերջին տարիներին առաջատար դիրք է գրավել Հայաստանի բանկային համակարգում՝ 22% մասնաբաժնով, ասել է Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների ուղղության ղեկավար Վահրամ Գևորգյանը։/pp «Մեր հաճախորդների վստահությունն ու հետաքրքրությունը զգալիորեն ավելացել է։ Արդյունքում այս տարի մեր հիփոթեքային վարկերի պորտֆելն ավելացել է ավելի քան 50 միլիարդ դրամով՝ գերազանցելով 285 միլիարդ դրամի շեմը (2024թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ)»,- ուրբաթ լրագրողներին հայտնել է Գևորգյանը։/pp Նա նշեց, որ Ամերիաբանկն առաջինն է շուկայում իր էկոհամակարգային լուծումներով։/pp Նրա խոսքով՝ 2024 թվականի 9 ամիսների ընթացքում հիփոթեքային վարկերի գրեթե 50%-ը տրամադրվել է առցանց՝ MyHome հարթակի միջոցով։/pp

«MyHome-ը մեր անշարժ գույքի էկոհամակարգն է, որտեղ ներկայացված են շուկայական հետաքրքիր և բազում առաջարկներ: Առաջնային շուկայում վարկավորման ողջ գործընթացը՝ բնակարանի ընտրությունը, վարկի դիմումը, վարկի հաստատումը և այլն, հաճախորդները հնարավորություն ունեն իրականացնել րոպեների ընթացքում և առցանց»,-ասաց Գևորգյանը։/pp bԱմերիաբանկի մասին /b/pb /bp Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։/pp Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:/pp Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:/p