ru24.pro
Новости по-русски
Октябрь
2024

Ավտոգազալցակայաններում հսկողական աշխատանքների արդյունքում ապրիլից հոկտեմբեր առաջադրվել է 12,4մլն դոլարի տուգանք

0

p bԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ /bԱվտոգազալցակայաններում հսկողական աշխատանքների արդյունքում ապրիլից հոկտեմբեր առաջադրվել է 4.8 մլրդ դրամի տուգանք։/pp Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլից սկսած, գնահատելով ավտոգազալցակայանների գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հարկային կարգապահության գծով իրականացված վերլուծությունների և դիտարկումների արդյունքները, ռիսկային գնահատված 21 ավտոգազալցակայանում Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության կողմից իրականացված չափագրման ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է ապրանքային մնա­­ցորդի պակասորդ և գանձման է առաջադրվելnbsp;շուրջ 4.8 մլրդ դրամnbsp;տուգանք`nbsp;ՀՀ հարկային օրենսգրքի 406-րդ հոդվածի համաձայն:/pp Կոմիտեն, միաժամանակ, հայտնում է, որ երեք հարկ վճարողի մասով իրականացված նախնական հաշվարկներով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 240 մլն դրամ։/pp Նյութերը փոխանցվել են հետաքննչական մարմին` քրեաիրավական գնահատական տալու և պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով:/pp ՊԵԿ–ից նշում են, որ հսկողական աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ ՊԵԿ-ը տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է գործունեություն ծավալել բացառապես օրենսդրության շրջանակում։/p