Մանրածախ առևտրով զբաղվող ձեռնարկատերը պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վերականգնել 135 մլն դրամ
p bԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./ԱՌԿԱ/./b ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են սննդամթերքի և տնտեսական ապրանքների մանրածախ առևտրով զբաղվող ընկերության գործունեությամբ պետությանը պատճառված վնասի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։/pp ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված ապացուցողական անհրաժեշտ գործողություններով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ գործունեության ընթացքում տնտեսվարողի կողմից թերհայտարարագրվել է իրացման շրջանառությունը, հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում մտցվել են շրջանառության իրական ծավալներին չհամապատասխանող, խեղաթյուրված տվյալներ, որի արդյունքում պետությանը պատճառվել է, նախնական տվյալներով, 402.380.387 ՀՀ դրամի վնաս։/pp Պետությանը պատճառված վնասի վերջնական չափը ճշտելու ուղղությամբ կատարվում են վարույթից բխող անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողություններ։ Նախաքննության ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ կողմից արդեն իսկ պետական բյուջե է վերականգնվել 135.000.000 ՀՀ դրամ։/pp Նախաքննությունը շարունակվում է։/pp Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:/p