Փաշինյանն ասել է, որ BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելը կարեւոր է Հայաստանի համար
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն ասել է, որ Կազանում ընթացող BRICS-ի գագաթնաժողովին իր ներկա գտնվելու մեկ այլ կարեւոր շարժառիթը ՌԴ նախագահի հրավերն է:
Հոկտեմբերի 22-ից 24-ը Կազանում անցկացվում է BRICS-ի գագաթնաժողովը, որին մասնակցում են նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարները: