Միրզոյան. Հայաստանը «3+3» հարթակում չի բանակցելու Ադրբեջանի հետ
«Սեղանին նման առաջարկ չկա, բայց եթե լինի էլ, մենք նպատակահարմար չենք գտնի դրան դրական արձագանքել, որովհետեւ մենք Ադրբեջանի հետ ունենք մեր երկկողմ բանակցությունների ձեւաչափը, բոլոր ուղղություններով՝ եւ սահմանազատման, եւ խաղաղության պայմանագրի շուրջ, եւ հարաբերությունների կարգավորման»,- Ազգային ժողովում ասել է Արարատ Միրզոյանը:
Նա նշել է, որ «ինչպես տարբեր բազմակողմ միջոցառումների ընթացքում, այնպես էլ՝ «3+3»-ի, տարբեր երկրների նախարարներն օգտագործում են առիթն ու երկկողմ հանդիպումներ անցկացնում».
«Այս անգամ էլ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցանք բանակցությունների հերթական ռաունդը, կենտրոնացանք խաղաղության պայմանագրի տեքստի վրա, փորձեցինք դրական զարգացում ապահովել՝ հնարավորինս մոտեցնելով պայմանագրի շուտափույթ կնքումը»: