ru24.pro
Новости по-русски
Октябрь
2024

Օգոստոսին ոսկու և թանկարժեք քարերի վերաարտահանումը շարունակել է մնալ արտահանման աճի հիմնական շարժիչը․ ՀԲ

0

p bԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․/b Չնայած անկման միտմանը` օգոստոսին ոսկու և թանկարժեք քարերի վերաարտահանումը շարունակել է մնալ արտահանման աճի հիմնական շարժիչը: Այս մասին նշվում է Armenia Monthly Economic Update – October 2024» ՀԲ–ի ամփոփագրում։nbsp;/pp «Ապրանքների արտահանման ծավալներն աճել են 58.1 տոկոսով (տ/տ), իսկ ներմուծման ծավալներն աճել են 18.7 տոկոսով (տ/տ): Արտահանման աճը հիմնականում պայմանավորված է եղել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի (այդ թվում` ոսկի և թանկարժեք զարդեր) եռապատիկ ավելացմամբ։/pp Չհաշված այս խումբը` արտահանումն օգոստոսին աճել է 11 տոկոսով (տ/տ)», – նշվում է ամփոփագրում։/p Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2024թ․–ի օգոստոսին կազմել է 2,1մլրդ դոլար՝ 2023թ․–ի օգոստոսի համեմատ ավելանալով 33,3%–ով իսկ 2023թ․–ի հուլիսի համեմատ՝ 7,4%–ով։ Միաժամանակ արտահանումն օգոստոսին կազմել է 945,0մլն դոլար, 2023թ․–ի օգոստոսի համեմատ աճը կազմել է 58,1%, 2024թ․–ի հուլիսի համեմատ՝ 15,6%–ով։ Օգոստոսին ներկրումը հասել է 1,2մլրդ դոլարի՝ 2023թ․–ի օգոստոսի համեմատ ավելանալով 18,7%–ով, 2024թ․–ի հուլիսի համեմատ՝ 1,7%–ով։br br