Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում
p bԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./ԱՌԿԱ/./b Հոկտեմբերի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։/pp «Մասնավորապես՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը»,- նշված է հաղորդագրության մեջ։/p