Ստամբուլում կայացել է Միրզոյան-Ֆիդան հանդիպումը
«Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը։
Նախարար Միրզոյանը վերահաստատել է գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարեւորությունը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում: