ՀՀ–ում քննարկվել են Wizz Air Group–ը զարգացման ծրագրերը, դեպի Հայաստան չվերթերի ավելացման հնարավորությունները
p bԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ /bՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Wizz Air Group ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։/pp Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության զարգացման ծրագրերը, նոր երթուղիների մշակման և Հայաստանում չվերթների ավելացման հնարավորությունները։/pp Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։/pp Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի և Wizz Air Group ընկերության ակտիվ համագործակցության արդյունքում հաջողությամբ իրականացվել է Գերմանիայում, Իտալիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի առաջմղման մարքեթինգային արշավը։/pp Բացի այդ, Wizz Air-ի հետ համագործակցությամբ կազմակերպվել են ճանաչողական այցեր, և Հայաստանը հյուրընկալել է միջազգային ԶԼՄ ներկայացուցիչների և բլոգերների։/p