Հակակոռուպցիոն դատարանում մարտի 1-ի գործով դատական նիստը Քոչարյանն անվանեց «օրենքի խախտում»
p bԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./ԱՌԿԱ//b. Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստերը։/pp Նիստը նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։/pp Քոչարյանից բացի, մեղադրյալների թվում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։/pp Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք առաջադրել չեն կարող, քանի որ հոդվածը, որով ի սկզբանե առաջադրվել էր մեղադրանքը, ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և, հետևաբար, ուժը կորցրած։ Դատավոր Պետրոսյանն ի պատասխան հետաքրքրվեց, թե այդ դեպքում ինչու են եկել։ Ավելի ուշ դատավորն ասաց, որ հարցում է ուղարկվել Վճռաբեկ դատարան և որ բոլոր հարցերին կտրվեն պատասխաններ։/pp Քոչարյանն իր հերթին հայտարարեց, որ դատարան գալով բարի կամք է դրսևորել, թեև կարող էր ընդհանրապես չգալ կամ նստել դահլիճում, ոչ թե ամբաստանյալներին հատկացված տեղում։/pp «Քրեական հետապնդումը սկսվել է կոպիտ խախտումներով և օրենքն ուղղակի բռնաբարվում է»,- ասաց Քոչարյանը։/pp Քիչ անց նա տեղափոխվեց դահլիճ։/pp Փաստաբանների կարծիքով՝ Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված հոդվածով քրեական հետապնդումը վերսկսելն աբսուրդ է։/p