7400 էլեկտրոմոբիլի ներմուծման քվոտան սպառվել է. կառավարությունը 600-ի մասով պահել է ռեզերվ
p bԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./ԱՌԿԱ/./b Հոկտեմբերի 1-ի դրությամբ 7400 էլեկտրոմոբիլի ներմուծման քվոտան սպառվել է, առաջարկում ենք ևս 600 սահմանաչափի հնարավորություն բացել։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։/pp ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ առաջին անգամ է, երբ այսպիսի իրադրություն է, ինչը լավ ցուցանիշ է, քանի որ էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտան երբեք չի սպառվել։/pp «Մենք կայացրինք որոշում, որ էլեկտրոմոբիլի ներմուծման պարագայում ավելացված արժեքի հարկ չենք գանձում և մյուս կողմից՝ ԵԱՏՄ շրջանակներում, որովհետևnbsp;նա է մաքսային օրենսդիրը, սահմանվեց 8000 քվոտա։ Այդ քվոտան սպառվելուց հետո, քաղաքացիներն էլեկտրական շարժիչով մեքենա ներմուծելիս ավելացված արժեքի հարկ(ԱԱՀ) չեն վճարի, բայց կվճարեն մաքսային տուրք»,- հավելեց Փաշինյանը։/pp Նրա խոսքով՝ սա կարևոր նրբություն է, քանի որ քվոտան սպառելուց հետո էլեկտրոմոբիլների ներկրման համար արտոնյալ միջավայրը չի զրոյանում։/p