Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբն ընդունում է հայտեր
Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբի (AICA) 23-րդ փիչինգ միջոցառումը կկայանա նոյեմբերի 2-ին։
Նորարական արագ զարգացող ոլորտներում գործունեություն ծավալող ձեռներեցները եւ ստարտափ նախագծերի հեղինակները միջոցառման ընթացքում կարող են ներկայացնել իրենց նախագծերը բիզնես հրեշտակներին։
Գործադիր ամփոփագրերը պետք է պարունակեն տեղեկատվություն, որը կօգնի ձեռնարկություններին հստակ ձեւակերպել իրենց առաքելությունը, պրոդուկտը, շուկան եւ ապագա զարգացման ծրագրերը:
Բիզնես պլանները պետք է ներառեն ֆինանսական տեղեկատվություն, ինչպիսիք են 3-5 տարվա կանխատեսումները, եկամուտների մոդելը եւ այլն: Բոլոր ներկայացված փաստաթղթերը պետք է լինեն անգլերեն: Փիչինգ միջոցառմանը կհրավիրվեն միայն կարճ ցուցակում հայտնված ընկերությունները:
Բիզնես գաղափարը պետք է լինի նորարար կամ ունենա նորարարության տարր, ոլորտների տեսանկյունից որեւէ սահմանափակում չկա:
Ցանկացողները մինչեւ հոկտեմբերի 20-ը կարող են ներկայացնել իրենց բիզնես ծրագրերը եւ գործադիր ամփոփագրերը հետեւյալ էլ. հասցեին՝ ventures@aica.social: