ru24.pro
Новости по-русски
Октябрь
2024

«Դոմուս»-ին շուրջ 800 մլն դրամի գույքային վնաս է պատճառվել. Քննչական կոմիտե

0

p bԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. /bԵրեկ՝ հոկտեմբերի 7-ին, ուշ երեկոյան, ՀՀ քննչական կոմիտեն Ոստիկանությունից ստացել է «Դոմուս» ՓԲԸ-ի հաղորդումը Իսակովի պողոտայի 29/1 հասցեում գտնվող ընկերության պահեստային մասից հրդեհի բռնկման և խանութի արվելու մասին, ինչով, ըստ հաղորդման, նախնական տվյալներով ընկերությանը շուրջ 800մլն դրամի գույքային վնաս է պատճառվել։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։/pp «Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ (գույքը ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։/pp Կատարվում է նախաքննություն՝ հրդեհի առաջացման պատճառները, պատճառված գույքային վնասի իրական չափերը, ինչպես նաև հակահրդեհային անվտանգության պահանջների պահպանվածության հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-գրել է Աբրահամյանը։/p