Արագ հասանելիություն 25 հազար ներդրումային գործիքների նկատմամբ․ Ամերիաբանկի MyInvest հարթակը՝ երևանյան DigiTecExpo-24–ում
p bԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ /bՈւրբաթ Երևանում մեկնարկած DigiTecExpo-24–ի շրջանակում Ամերիաբանկը ներկայացրել է նոր պրոդուկտ՝ MyInvest ներդրումային հարթակ։/pp «Սա թվային ներդրումային հարթակ է MyAmeria հավելվածում, որը թույլ է տալիս շատ արագ հասանելիություն ստանալ տարբեր ներդրումային գործիքների նկատմամբ՝ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան», - ասաց Ամերիաբանկի Արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը ՝ ներկայացնելով MyInvest հարթակը:/pp Նա ասաց, որ հարթակը հասանելի է դարձնում ավելի քան 25 հազար գործիքներ աշխարհի 30 երկրներից։/pp img width=669 alt=MyInvest Америабанк1.jpg src=/upload/medialibrary/750/750e7226de4381629ec0049f134bdbbe.jpg height=445 title=MyInvest Америабанк1.jpgbr br «Ցանկացած ներդրող կարող է գտնել այնպիսի գործիք, որը համապատասխանում է իր ռիսկայնության մակարդակին։ Կան և պարտատոմսեր, որոնք ցածր ռիսկային ակտիվներ են, և բաժնետոմսեր, և ներդրումային հիմնադրամներ, որոնք ավելի ռիսկային գործիքներ են», - ասաց համատնօրենը:/pp Նա ընդգծեց, որ հարթակի առավելություններից մեկն այն է, որ հաճախորդներն իրենց աշխատանքային ժամերին կարող են առևտուր անել միջազգային շուկաներում, նույնիսկ եթե Հայաստանում աշխատանքային օրն արդեն ավարտվել է։nbsp;nbsp;br br Համատնօրենն ասաց, որ վերջին երկու տարիների ընթացքում բրոքերային հաճախորդների թիվն աճել է 10 անգամ։nbsp;br br Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ հարթակում տեղաբաշխվում են ոչ միայն Ամերիաբանկի, այլ նաև այլ ընկերությունների պարտատոմսերը, և հավելեց, որ վերջերս տեղաբաշխվել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 60 մլն դրամի պարտատոմսերը երկու տրանշով, որոնց մոտ 20%-ն իրացվել է MyInvest-ի հարթակի միջոցով։/p