ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2024

Երևանում իրանական առևտրի կենտրոն է բացվել. երկրները ձգտում են ապրանքաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի

0

p bԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/./b Երկուշաբթի Երևանում բացվեց իրանական առևտրի կենտրոն։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքը, ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին և բարձրաստիճան պաշտոնյաներ ու գործարարներ Իրանից։/pp Դեսպան Սոբհանին նշել է, որ կենտրոնի բացումը վկայում է Իրանի և Հայաստանի միջև զարգացած բարեկամական հարաբերությունների մասին։/pp «Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կտրուկ աճ է գրանցել։ Հուսով եմ, որ այս կենտրոնի շնորհիվ նոր զարկ կտրվի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին։ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները բազմաշերտ բնույթ ունեն, և երկու երկրների միջև առևտրի, տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությունը կստեղծի շատ լուրջ կապիտալ երկու ժողովուրդների և պետությունների համար»,- նշել է Սոբհանին։/pp Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարներն ունեն հզոր քաղաքական կամք համագործակցության զարգացման համար։/pp «Մեր երկրների ղեկավարներն առևտրաշրջանառության ծավալի շեմը սահմանել են (պլանավորած) 3 միլիարդ դրամ, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ հասնենք այդ ցուցանիշին»,-ասել է Սոբհանին։/pp Իր հերթին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հույս է հայտնել, որ շուտով նաև Թեհրանում նույնատիպ առևտրի կենտրոն կբացվի։ Նա հայտնել է Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության կտրուկ աճի մասին, որի ծավալը նախորդ տարվա տվյալներով գերազանցել է 700 միլիոն դոլարը։/pp «Մենք ձգտում ենք այդ թիվը հասցնել 1 միլիարդ դոլարի, հետագայում՝ 3 միլիարդ դոլարի։ Իրանը Հայաստանի համար ուղղակի հարևան չէ, այլ բարեկամ երկիր է, որի հետ կան առևտրատնտեսական և քաղաքական խորը հարաբերություններ։ Մեր ժողովուրդները շատ լավ գիտեն միմյանց, ջերմ են վերաբերում։ Տնտեսական հարաբերությունների զարգացման համար կա հսկայական չբացահայտված ներուժ»,-նշել է Պապոյանը։/pp Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը հետաքրքրված է հանրապետություն մեծ քանակի իրանական ընկերություններ ներգրավելու և հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու մեջ։/pp Իրանցի նախարար Աթաբաքն ընդգծել է, որ Հայաստանում իրանական առևտրի կենտրոնի բացումը երկու երկրների միջև հարաբերություններին նոր մակարդակ կհաղորդի։/pp bԻրանական առևտրի կենտրոնի մասին/b/pp Երևանի ծայրամասում գտնվող կենտրոնն ունի 18 հազար քմ տարածք, ներառում է 107 ցուցահանդեսային տաղավարներ, որոնք կարող են օգտագործվել արդյունաբերության տարբեր ոլորտներում, օրինակ՝ Business-to-Business (B2B) հանդիպումների, միջոցառումների, կոնֆերանսների և փառատոների անցկացման վայր:/pp Կենտրոնը կնախապատրաստի ֆինանսական փոխանցումներ, կտրամադրի լոգիստիկ և տրանսպորտային ծառայություններ, իրավաբանական խորհրդատվություն, հարկային և մաքսային ծառայություններ։/pp 2023 թվականի սեպտեմբերի 25-ին ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ստորագրվել է ազատ առևտրի գոտու մասին լայնամասշտաբ համաձայնագիր, որը կփոխարինի 2019 թվականից գործող ժամանակավոր համաձայնագրին։ Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է ապրանքատեսականու գրեթե 90%-ի մաքսատուրքերի վերացում, որին բաժին է ընկնում փոխադարձ առևտրի ավելի քան 95%-ը։/p