ru24.pro
Новости по-русски
Октябрь
2024

Իրանի հետ 700 մլն դոլարի արտաքին առևտրաշրջանառությունը ՀՀ-ին չի գոհացնում. նպատակը՝ 1 մլրդ դոլար է. Պապոյան

0

p bԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./ԱՌԿԱ/./b Իրանի հետ 700 մլն դոլարի արտաքին առևտրաշրջանառությունը չի գոհացնում Հայաստանին, նպատակն է հասնել 1 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության՝ այն հասցնելով 3 մլրդ դոլարի։ Այս մասին հայտարարել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։/pp «Հայաստանի և Իրանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարի կազմել է մոտ 700 մլն դոլար։ Այս ընթացքում Հայաստանից Իրան արտահանումը կազմել է գրեթե 100 մլն դոլար, իսկ ներմուծումը` 600 մլն դոլար։ Այս թվերը վկայում են մեր երկրների հարաբերությունների դրական դինամիկան։ Կարևոր ոլոտրները, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը, արդյունաբերական և սննդի արտադրությունը, մեր առևտրաշրջանառության մեջ արդեն իսկ կարևոր դեր ունեն»,- ասել է Պապոյանը Երևանում Եվրասիական երրորդ համաժողովի ժամանակ։/pp Նախարարն ընդգծել է, որ կարևոր իրադարձություն է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը, որը Հայաստանի համար հնարավորություններ է բացում ընդլայնել մի շարք ապրանքների արտահանումը։/pp «Սա շատ հավակնոտ նպատակ է, բայց մենք ձգտում ենք դրան և իրականացման համար անհրաժեշտ է ընդլայնել ապրանքների տեսականին և բարելավել լոգիստիկ ենթակառուցվածքը։ Այս ուղղությամբ առաջնահերթություններից է տնտեսական գոտիների ստեղծումը, որը կնպաստի նոր ներդրումների հոսքը»,- ասաց նախարարը։/pp 2024 թվականի հունվար-հուլիսին Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալով առանձնանում է Իրանը (388,828.0 հազ դոլար, անկումը` 2%)։ Միաժամանակ, դեպի Իրան արտահանումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 63, 167,0 հազար դոլար (աճը՝ 4,7%), իսկ ներմուծումը` 328,860,2 հազար դոլար (անկումը՝ 3,8 տոկոս)։br/p