ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2024

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Արդշինբանկի աջակցությամբ բացել է «Փարիզյան հանդիպումներ» ցուցադրությունը

0

p

bԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․/b Սեպտեմբերի 26-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվեց «Փարիզյան հանդիպումներ» ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի մտերիմ ընկերոջ, դաշնակահար, երգչուհի, երաժշտագետ, ուսուցչուհի Մարգարիտ Բաբայանի ծննդյան 150-ամյակին, ով Եվրոպային ներկայացրեց մեծ կոմպոզիտորի երաժշտությունը, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։

/p

p

Ցուցադրության շրջանակում կներկայացվեն շուրջ 150 արխիվային փաստաթուղթ և լուսանկար Գրականության և արվեստի թանգարանից, 4 կտավ՝ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, վավերագրեր և լուսանկարներ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտից, ինչպես նաև Լալուա ընտանիքի արխիվից: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Կոմիտասի և Մարգարիտ Բաբայանի անձնական նամակագրությանը:

/p

p

Դրանից պարզ է դառնում, որ նրանք մտերիմ ընկերներ էին, համախոհներ ու դաշնակիցներ։ Հենց այս բարեկամության շնորհիվ երկուսն էլ դարձան հայ երաժշտության ոչ պաշտոնական դեսպաններն ամբողջ աշխարհում՝ կազմակերպեցին համերգներ և նույնիսկ հիմնեցին հայ և ֆրանսիացի երգիչներից կազմված երգչախումբ, որտեղ Կոմիտասը դարձավ դիրիժոր, իսկ Մարգարիտը հանդես եկավ որպես մենակատար։

/p

p

«Փարիզյան հանդիպումներ» ցուցադրությանը աջակցել են Արդշինբանկը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, «Վեոլիա ջուր» ընկերությունը, ինչպես նաև Երևանի կոնյակի գործարանը։

/p

p

Բացման օրը մի խումբ մտավորականներ և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակիցներ ծաղիկներ դրեցին Վարդապետի շիրիմին և մասնակցեցին հոգեհանգստի հանդիսավոր արարողությանը։ Մեկնաբանելով միջոցառումը՝ Արդշինբանկի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արմեն Գասպարյանը, մասնավորապես, ասաց.

/p

p

«Բանկը իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակներում մեծ դեր է հատկացնում արվեստի աջակցմանը՝ նպատակ ունենալով նպաստել երկրի մշակութային ժառանգության պահպանմանը: Իրականացվել են տարբեր մշակութային նախագծեր, որոնք կյանքի են կոչվել թե՛ ԿԳՍՄ նախարարության, թե՛ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի հետ, իսկ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ մեր համագործակցությունը սկսվել է դեռևս 2019 թվականին, կոմպոզիտորի 150-ամյակին նվիրված «Կոմիտաս 150» փառատոնից։ Հետագայում աջակցել ենք կոմպոզիտորի ստեղծագործությունների մի շարք հրատարակությունների և համերգների իրականացմանը, ինչպես նաև «Կոմիտասի աշխատասենյակ» VR նախագծին, որը ստեղծվել է 3D մոդելավորման միջոցով և որի ընթացքում այցելուները կարող են վիրտուալ իրականության մեջ շրջել կոմպոզիտորի՝ Կոստանդնուպոլսում գտնվող աշխատասենյակում: Այս ամենը, անկասկած, ընդլայնում է նրա ստեղծագործական ժառանգության ճանաչողության շրջանակը։ Այսօրվա ցուցահանդեսը վերը նշվածի տրամաբանական շարունակաթյունն է, և մենք ուրախ ենք, որ մեր մասնակցությունն ենք ունեցել այս նախաձեռնությանը»:

/p

p

Հիշեցնենք, որ 2019 թվականին Արդշինբանկի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի միջև կնքվել է եռակողմ համաձայնագիր, ըստ որի Բանկը հանձն է առել մասնակցել մեծն հայ կոմպոզիտորի ժառանգության վերականգնման և պահպանման միջոցառումների ֆինանսավորմանը:nbsp;

/p

p

Բանկերը վերահսկվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

/p