ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2024

Խաղաղության համաձայնագրի ստորագրումն արդեն համաձայնեցված հոդվածներով զգալիորեն կհեշտացնի չհամաձայնեցված հարցերի լուծումը. Փաշինյան

0

p/pp bԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ /bՀայաստանն առաջարկում է վերցնել այն, ինչ արդեն համաձայնեցվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծում, ստորագրել այն, ունենալ խաղաղության համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև, այնուհետև շարունակել մնացած հարցերի շուրջ բանակցությունները:nbsp;/pp Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ։nbsp; nbsp;nbsp;/pp «Մենք պատրաստ ենք դա անել հենց հիմա: Ինչո՞ւ ենք մենք նման առաջարկ անում։ Որովհետև չկա նախադեպ, երբ խաղաղության պայմանագիրը կամ որևէ այլ պայմանագիր կարգավորում է ամեն ինչ, լուծում բոլոր հարցերը, և դա հնարավոր էլ չէ գործնականում: Ցանկացած երկու երկիր ցանկացած պայմանագիր կնքելուց հետո նորանոր պայմանագրերի և պայմանավորվածությունների կարիք են ունենում հենց այս պատճառով», – ասել է Փաշինյանը։nbsp;/pp Նա ընդգծել է, որ ինչքան էլ համապարփակ լինի որևէ պայմանագիր, բազմաթիվ կարևոր հարցեր դեռևս հասցեագրվելու կարիք են ունենում։nbsp;/pp «Իսկ Հայաստանի և Ադրբեջանի դեպքում խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածներն, ըստ էության, խաղաղության, միմյանցից տարածքային պահանջներ չունենալու և ապագայում նման պահանջներ չստեղծելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, խաղաղության պայմանագրի իրագործումը վերահսկող միացյալ հանձնաժողով ստեղծելու, միմյանց ներքին գործերին չխառնվելու, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և այլ կարևոր դրույթներ են պարունակում», – ասել է Փաշինյանը։nbsp;/pp Նրա խոսքով, Խաղաղության համաձայնագրի ստորագրումն արդեն համաձայնեցված հոդվածներով զգալիորեն կհեշտացնի չհամաձայնեցված հարցերի լուծումը։/pp «Խաղաղության համաձայնագրի նախագծի արդեն համաձայնեցված մասերը դրա համար գործիքներ են ստեղծում. դրանցից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվելիք դիվանագիտական հարաբերություններն են, իսկ երկրորդը` խաղաղության համաձայնագրի իրականացումը վերահսկող Հայաստան-Ադրբեջան համատեղ հանձնաժողովը։ Նկատի ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե յուրե խաղաղության առկայությունն առաջարկվող Համաձայնագրի ստորագրմամբ և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կհանգեցնի մեր կառավարությունների և ժողովուրդների ընդհանուր մթնոլորտի և ընկալման փոփոխության, ինչն էապես կնպաստի մնացած խնդիրների լուծմանը», – ասել է նա։/pp/p