ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2024

Խցանումներից խուսափելու համար երթևեկության փոփոխություն կլինի Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման ճանապարհին (ՍԽԵՄԱ)

0

p bԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./ԱՌԿԱ/./b Մ-3, ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման ավտոճանապարհի «Գնթունիք» առևտրի կենտրոնի մոտ՝ Ավ. Իսահակյան փ.-Մ-3-Զ. Դարյան խաչմերուկից մինչև Մ. Մաշտոցի փ.-Մ-3 խաչմերուկ հատվածում, կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն։/pp ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրազեկում է, որ փոփոխությունը կատարվում է միջպետական ճանապարհի խցանումներից խուսափելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։/pp Նշված հատվածում կայանումը թույլատրվելու է միայն թեթև մարդատար ավտոմոբիլների համար՝ ճանապարհին զուգահեռ։/pp Կայանումը կազմակերպելու նպատակով կատարվելու են համապատասխան գծանշումներ, և տեղադրվելու են ճանապարհային նշաններ։/pp «Երթևեկության մասնակիցներին հորդորում ենք պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։img width=1024 alt=461438458_122240527682003277_7269322372438736977_n.jpg src=/upload/medialibrary/bf5/bf5c554f163868d965a2c69f4d167d5a.jpg height=716 title=461438458_122240527682003277_7269322372438736977_n.jpg/p