ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2024

ՊԵԿ-ը բացահայտել է ավելի քան 17 մլրդ ՀՀ դրամի ստվերային շրջանառություն (ՎԻԴԵՈ)

0

p

bԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. /bՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, հարկերը վճարելուց խուսափելու դեպքերը բացահայտելու նպատակով` 2024 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ձեռնարկել է 97 օպերատիվ-հետախուզական միջոցառում, հայտնում է ՀՀ ՊԵԿ-ը։

/p

p

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները, հատկապես, ձեռնարկվել են շինանյութի, սննդամթերքի, միրգ-բանջարեղենի, հագուստի, կահույքի, տնտեսական ապրանքների, կենցաղային տեխնիկայի, կոսմետիկայի, դիզելային վառելիքի առևտրով, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպմամբ ու հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ։

/p

p

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում տնտեսավարող սուբյեկտների գործունեության հասցեներում առկա համակարգիչների, սերվերային համակարգերի և սկզբնական հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ կրիչների հետազոտմամբ հայտնաբերվել է շուրջ 17.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն, իսկ թաքցված հարկի գումարը կազմել է շուրջ 4.4 միլիարդ դրամ, որից շուրջ 800 միլիոն դրամը տնտեսավարող սուբյեկտների կողմից արդեն իսկ վերականգնվել է պետական բյուջե։

/p

p

Համապատասխան հիմքերի առկայության պարագայում հաղորդումներ են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Ներկայում միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու և այն պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ։

/p

iframe width=560 height=315 src=https://www.youtube.com/embed/0xLnJ_bYGT8?si=KZ6TEsCE9a6JCm_j title=YouTube video player frameborder=0 allow=accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share referrerpolicy=strict-origin-when-cross-origin allowfullscreen/iframe