Փաշինյան. «Սխալներ գործել ենք եւ, մեր մեջ ասած, դեռ կշարունակենք գործել»
«Հանրաքվեի դրված հարցին ամեն օր պատասխանում է օրենքով սահմանված հարկերը վճարող (Այո) եւ հարկերը թաքցնող (Ոչ) յուրաքանչյուր ոք, ազնվորեն գործող (Այո) եւ կաշառք վերցնող (Ոչ) յուրաքանչյուր պաշտոնյա, աշխատող (Այո) եւ աշխատանքին քամահրանքով վերաբերվող (Ոչ) ամեն անհատ, օրենքը հարգող (Այո) եւ օրենքի խախտումն ինքնահաստատման միջոց համարող (Ոչ) ցանկացած մարդ:
Խոնարհվում եմ այն մարդկանց առաջ, ովքեր «Այո» են ասել եւ «Այո» են ասում Անկախության հանրաքվեում, սիրում եմ այդ մարդկանց եւ հպարտանում եմ նրանցով: Եվ ներողություն եմ խնդրում բոլոր այն ակնհայտ եւ հնարավոր սխալների համար, որ գործել ենք եւ, մեր մեջ ասած, դեռ կշարունակենք գործել, որովհետեւ մարդը սխալական է», - ասված է Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով: